Back to top
hrd_lara_aharonian.jpg

Լարա Ահարոնյան

ռեժիսոր
Կանանց ռեսուրսային կենտրոն Հայաստան
Front Line Defenders Euorpe & Central Asia Regional Award
2020

Լարա Ահարոնյանը կին իրավապաշտպան է, ով աշխատում է Հայաստանում կանանց իրավունքներն առաջ մղելու ուղղությամբ: Նա «Կանանց ռեսուրսային կենտրոն Հայաստան» հասարակական ֆեմինիստական կազմակերպության համահիմնադիրն է, որը հիմնված է Երևանում և զորակցում է կանանց ու աղջիկներին ակտիվ քաղաքացի դառնալու համար՝ պայքարելով գենդերային բացասական կարծրատիպերի դեմ և տրամադրելով հոգեբանական և իրավական աջակցություն գենդերային բռնություն վերապրածներին: Հայաստանում Լարա Ահարոնյանը կանանց իրավունքների, գենդերային հավասարության և տրանս, լեսբի և բիսեքսուալ կանանց ներգրավման հարցում մեծ փորձ ունի՝ ի լրումն կանանց սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների իրազեկման: Նա նաև Մարդու իրավունքների տան (Հայաստան) խորհրդի անդամ է: 2018-ի մարտին Հայաստանի Ազգային ժողովում մարգինալացված խմբերի, այդ թվում ՝ ԼԳԲՏ կանանց պաշտպանությամբ հանդես գալուց հետո Լարան անընդհատ հարձակման էր ենթարկվում ծայրահեղ աջ խմբերի և անհատների կողմից: Առցանց և իրական կյանքում նա առերեսվում է հանրային հարձակումների և սպառնալիքների հետ:

Armenia

Հանրային լրատվամիջոցների և պետական պաշտոնյաների կողմից իրականացվող զրպարտության արշավները հաճախ օգտագործվում են մարդու իրավունքների պաշտպաններին խարանելու և Հայաստանում նրանց աշխատանքը վարկաբեկելու համար: Այս արշավները միտված են իրավապաշտպաններին ներկայացնել որպես օտարերկրյա գործակալներ և հետախույզներ ու կարող են հանգեցնել նրանց նկատմամբ սպառնալիքների, դատական հետապնդումների ուժգնացմանն ու իրենց կազմակերպությունները ենթարկել ծանրաբեռնող հարկային ստուգումներին: Մտահոգության է արժանի ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների նկատմամբ վերաբերմունքը, ովքեր հաճախ ենթարկվում են ֆիզիկական և բանավոր հարձակումների, ինչպես պետական պաշտոնյաների, այնպես էլ հասարակության լայն շերտերի կողմից: Կանանց իրավունքների պաշտպանները պարբերաբար ենթարկվում են սպառնալիքների և իրենց կատարած աշխատանքի համար քննադատության  են արժանանում ԶԼՄ-ների, հանրության և իրենց ընտանիքի անդամների կողմից: Բացի այդ, հեռավոր վայրերում գործող որոշ իրավապաշտպաններ ենթարկվում են դատական ոտնձգությունների և իրավապահ համակարգի որոշ տեղական կառույցներից ստանում են սպառնալիքներ: